Մատչելիության հղումներ

Թեհրանի գագաթնաժողովը պաշտպանում է միջուկային էներգիա ունենալու՝ Իրանի իրավունքը


Թեհրանում անցկացվող Չմիավորված ազգերի գագաթնաժողովի ավարտին հայտարարություն է ընդունվել, որով շարժմանն անդամակցող 120 պետությունները պաշտպանել են խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման՝ իրանի Իրավունքը։

Նախօրեին ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ Իրանը արգելում է իր տեսուչներին այցելել Փարչինի ռազմաբազա, որտեղ, ենթադրաբար, անցկացվում են միջուկային փորձարկումներ։

Արեւմուտքը պաշտոնական Թեհրանին մեղադրում է միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ եւ այդ առնչությամբ Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ են սահմանվել։

Թեհրանը, սակայն, հերքում է այս մեղադրանքները, պնդելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG