Մատչելիության հղումներ

Ռուսաստանը միամտություն է համարում զորքերը Սիրիայի քաղաքներից դուրս բերելու կոչերը


Ռուսաստանը հայտարարել է, թե արտաքին ուժերի սպասելիքները, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զորքերը դուրս կբերի խոշոր քաղաքներից՝ ակնկալելով որ նույնը կանեն նաեւ ընդդիմադիրները, «միամտություն» են։

«Երբ մեր գործընկերներն ասում են, թե [սիրիական] իշխանությունները առաջինը պետք է կասեցնեն ռազմական գործողությունները ու զորքերն ու զինտեխնիկան դուրս բերեն քաղաքներից, եւ կոչ են անում ընդդիմությանը դրանից հետո նույնն անել, դա բացարձակապես չաշխատող մեխանիզմ է», - այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում։ - «Մարդիկ պարզապես միամիտ են, կամ սա ինչ-որ տեսակի պրովոկացիա է», - հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Նա նաեւ նշել է, որ նման պահանջները հավասարազոր են Ասադի ռեժիմի «միակողմանի կապիտուլյացիան» պահանջելուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG