Մատչելիության հղումներ

logo-print

Չորրորդ անընդմեջ հաղթանակը. Հայաստանը՝ երրորդ տեղում


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականը երեկ տոնեց չորրորդ անընդմեջ հաղթանակը եւ այժմ երրորդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում։

Ուրբաթ օրը Հայաստանի շախմատիստները 2.5:1.5 հաշվով առավելության հասան Ֆիլիպինների թիմի նկատմամբ։

Հայաստանի թիմի այսօրվա մրցակիցը աղյուսակը գլխավորող Ուկրաինայի հավաքական է։

Հայաստանի կանանց թիմը երեկ 1.5:2.5 հաշվով պարտություն կրեց Ադրբեջանի հավաքականից եւ այժմ մրցաշարային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է։

Հայաստանցի շախմատիստուհիները այսօր կհանդիպեն Անգլիայի հավաքականի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG