Մատչելիության հղումներ

Հովիկ Աբրահամյանը Հունգարիա չի այցելի


Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անորոշ ժամկետով հետաձգում է այս տարվա սեպտեմբերի վերջին Հունգարիայի խորհրդարանի նախագահի հրավերով այդ երկիր նախատեսված պաշտոնական այցը։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նման որոշումը պայմանավորված է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանելու համար ցմահ բանտարկության դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջան էքստրադիցիայի (արտահանձնման) ենթարկելու փաստով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG