Մատչելիության հղումներ

Սիրիահայերի ընտանիքը երեխա է ունեցել Երեւանում


Սիրիահայերի ընտանիքը երեխա է ունեցել Հայաստանում
please wait

No media source currently available

0:00 0:02:35 0:00
Օգոստոսի 30-ին Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում սիրիահայ Ալին Ժամկոչյանը լույս աշխարհ է բերել երկրորդ որդուն՝ Քրիստին: Ըստ Հայաստանի սփյուռքի նախարարության՝ Քրիստը Հայաստանում ծնված առաջին սիրիահայ երեխան է:

Սփյուռքահայ ընտանիքի երկրորդ զավակին Հայաստանում սփյուռքահայ չեն անվանի. նա ոչ թե երկքաղաքացի կլինի, այլ` Երեւանում ծնված Հայաստանի քաղաքացի:

Փոքրիկի մայրը Հայաստան է տեղափոխվել 20 օր առաջ: «Թռիչքը հղիության պատճառով փոքր-ինչ վտանգավոր էր, բայց Հալեպում մնալն ավելի վտանգավոր էր», - ասում է նա:

34-ամյա Ալինի ամուսինը այստեղ է արդեն մեկ ամիս, բնակվում են Հայաստան վաղուց տեղափոխված բարեկամի տանը, որտեղ այժմ պատրաստվել են դիմավորել նաեւ նորածին հյուրին:

Ալինի ոսկերիչ ամուսինը աշխատանք դեռեւս չի գտել, այդ պատճառով էլ ընտանիքը չգիտի՝ կմնա Հայաստանում մշտական բնակության, թե՞ հնարավորության դեպքում կվերադառնա Հալեպ, Սիրիա:

«Հուսանք՝ խաղաղություն կլինի, որովհետեւ այնտեղ շատ մարդ ենք թողել: Այստեղ մեր հայրենիքն է, երեխաների համար էլ ավելի լավ է, բայց այնտեղ մեր բոլոր հարազատներն են, այնտեղ ծնվել ու մեծացել ենք: Մեր ապագան Հայաստանում անորոշ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Ալին Ժամկոչյանը:

Ալինի երկրորդ որդին վաղը մայրիկի հետ դուրս կգրվի հիվանդանոցից եւ կմիանա հայրիկին ու ավագ եղբորը: Հայաստանի փոքրիկ քաղաքացին կապրի ու դպրոց կգնա այստեղ, եթե Սիրիայում կյանքը պայմանները նախկինի պես չլավանան եւ եթե հայրիկը Հայաստանում աշխատանք գտնի:

Այսօր փոքրիկին այցելել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG