Մատչելիության հղումներ

Նախագահը հրավիրել է ԱԱԽ-ի նիստ, արտակարգ խորհրդակցություն


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրավիրել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի պաշտոնական կայքէջի հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանը նաեւ արտակարգ խորհրդակցության է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ-ի անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին եւ Հայաստանում գործող միջազգային կառույցների ղեկավարներին:

Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստը եւ արտակարգ խորհրդակցությունը հրավիրվել են Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի հարցով։

Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Այսօր հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։


Աստղիկ Բեդեւյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG