Մատչելիության հղումներ

«Հրաչյա Աճառյան» համալսարանը այլեւս բարձրագույն կրթություն չի տա


Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր Արամ Խաչատրյանը նամակով դիմել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ տեղեկացրել, որ համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Այդ մասին ասված է կրթության եւ գիտության նախարարության լրատվական ծառայության հաղորդագրությունում։

Միաժամանակ, նախարարությունը տեղեկացնում է, որ հիշյալ համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը հիմնադրվել է 1991 թվականին եւ, ինչպես նշված է բուհի կայքէջում, Հայաստանի առաջին պետական հավատարմագիր ստացած համալսարանն է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG