Մատչելիության հղումներ

Շախմատի օլիմպիադա. երրորդ տուրում` հաղթանակ եւ պարտություն


Ստամբուլում անցկացվող շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2։1 հաշվով առավելության հասավ Իսպանիայի թիմի նկատմամբ, կանանց թիմը 1։2 հաշվով պարտություն կրեց Հնդկաստանի ընտրանուց։

Հայաստանցի շախմատիստներից հաղթանակ տարավ Լեւոն Արոնյանը` Ֆրանսիսկո Վալեհո Պոնսի նկատմամբ, շախմատիստուհիներից պարտություն կրեց Լիլիթ Գալոյանը` Տանյա Սաչդեւից, մյուս երեքական հանդիպումները ավարտվեցին ոչ-ոքի։

Հայաստանի տղամարդկան թիմը առայժմ 13-րդ տեղում է, թեեւ հաղթել է օլիմպիադայի մինչ այժմ կայացած երեք տուրերում, կանանց հավաքականը 25-րդ հորիզոնականում է` երկու հաղթանակ եւ մեկ պարտություն արդյունքով։

Չորրորդ տուրում հայաստանցի շախմատիստները այսօր կհանդիպեն Ֆիլիպինների, շախմատիստուհիները` Ադրբեջանի հավաքականների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG