Մատչելիության հղումներ

logo-print

Սիրիայում հայ ընտանիքի սպանության մասին լուրը չի հաստատվում


Սիրիայում վեց հոգանոց հայ ընտանիքի սպանության մասին լուրը չի հաստատվում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Նախօրեին լրատվամիջոցները լուրեր էին տարածել, որ Դամասկոսում 6 հոգանոց հայ ընտանիք է սպանվել, որոնց դիերը տեղափոխել էին մզկիթ:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ Սիրիայի մայրաքաղաքի Ջոբար թաղամասում, անհայտ հանգամանքներում սպանվել են հայազգի երեք քաղաքացիներ՝ 49-ամյա Պետրոս Մաթոսյանը, 46-ամյա Գեւորգ Մաթոսյանը եւ 22-ամյա Լեւոն Պետրոսի Մաթոսյանը։

Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG