Մատչելիության հղումներ

Օհանյանն այցելել է հարավարեւմտյան սահմանային զորամասեր


Հայաստանի պաշպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 28-29-ը այցելել է հարավարեւմտյան սահմանային զորամասեր, տեղում ծանոթացել իրականացված շինարարական ու կառուցապատման լայնածավալ աշխատանքներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այցի շրջանակներում Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ծանոթացել մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների պատրաստությանը եւ բարոյահոգեբանական վիճակին, կատարված շինարարական աշխատանքներին, ստուգել է պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Նախարարը մի շարք սպաների պարգեւատրել է թանկարժեք նվերներով, իսկ զինծառայողներին` որպես խրախուսանք, տրամադրել արձակուրդներ:

Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ Հայաստանի զինված ուժերն այսօր ապահովում են երկրի անվտանգությունը եւ ինքնուրույն կատարում առաջադրված բոլոր խնդիրները: Նա նշել է նաեւ, որ բանակում դրական միտումներ են արձանագրվել` կապված զինվորների ֆիզիկական եւ հոգեւոր պաշտպանվածության հետ, զգալիորեն բարելավվել են զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները, նշանակալի ձեռքբերումներ կան նաեւ օրինականության հաստատման առումով։ Իսկ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում բարելավվել են զորանոցների կենցաղային եւ սանիտարահիգիենիկ պայմանները:

Հանդիպման ավարտին նախարարը որոշակի հանձնարարականներ է տվել` ընթացող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG