Մատչելիության հղումներ

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է զոհվել, եւս մեկը վիրավորվել է


Հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Թերթերի հատվածում երեկ սպանվել է ադրբեջանական բանակի ենթասպա Մուշվիղ Բայրամովը։ Այդ մասին հաղորդել է APA լրատվական գործակալությունը։

Ադրբեջանական նույն գործակալության այսօրվա հաղորդագրության համաձայն, շփման գծի մեկ այլ` Ֆիզուլիի հատվածում վիրավորվել է ադրբեջանցի զինվոր Իլքին Փեթիեւը։ Նա տեղափոխվել է հոսպիտալ, զինվորի առողջական վիճակը գնահատվում է որպես բավարար։

Ադրբեջանական կողմի պնդմամբ` միջադեպերը տեղի են ունեցել հայկական կողմից հրադադարի խախտման հետեւանքով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG