Մատչելիության հղումներ

Սահմանագծի դիտարկումը անցել է առանց միջադեպերի


Հայաստանի Տավուշի մարզի Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից այսօր անցկացվել է հայ - ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Փիթեր Քին: Մինչ դիտարկումը Տավուշի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ-ի պաշտոնյաներին ներկայացվել է հայ - ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր:

Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա: Ադրբեջանական կողմը, Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության համաձայն, կրկին հրաժարվել է սահմանը հատելու եւ անմիջական դիտարկում անցկացնելու հայկական կողմի առաջարկից: Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

ԵԱՀԿ-ն այսօր հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկում է անցկացրել հայկական եւ ադրբեջանական զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում։

Ավելի վաղ «Թրենդ» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցել էր, որ դիտարկումը անցկացվել է շփման գծի` Աղդամի շրջանի Ջաֆարլի գյուղին հարող հատվածում, ադրբեջանական կողմից դիտարկումը իրականացվել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG