Մատչելիության հղումներ

Թեհրանի հանդիպմանը Ադրբեջանը կներկայացնի Մամեդյարովը


Չմիավորման շարժման մասնակից երկրների` օգոստոսի 30-31-ը Թեհրանում անցկացվելիք գագաթնաժողովում Ադրբեջանը կներկայացնի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը։

«Դա բավականաչափ բարձր մակարդակի այց է», - ասել է Աբդուլաեւը։

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով վաղը Թեհրան կմեկնի նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Չմիավորման շարժումը ընդգրկում է 120 երկիր` ռազմական դաշինքներին չմասնակցելու սկզբունքի հիման վրա։ Շարժումը պաշտոնապես ստեղծվել է 25 պետությունների կողմից 1961 թվականի Բելգրադյան կոնֆերանսի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG