Մատչելիության հղումներ

logo-print

Բաքվում սկսվում է թալիշ խմբագրի դատը


Ադրբեջան - Ոստիկանը ուղեկցում է «Թոլիշի Սադո» թերթի ձերբակալված խմբագիր Հիլալ Մամեդովին, Բաքու, 22-ը հունիսի, 2012թ.

Ադրբեջան - Ոստիկանը ուղեկցում է «Թոլիշի Սադո» թերթի ձերբակալված խմբագիր Հիլալ Մամեդովին, Բաքու, 22-ը հունիսի, 2012թ.

Այսօր Բաքվի Նասիմիի շրջանային դատարանում սկսվում է «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի դատավարությունը:

Թալիշական թերթի խմբագիրը ձերբակալվել էր հունիսի 21-ին: Նա սկզբում մեղադրվել է թմրանյութեր պահելու մեջ, հետո մեղադրանքներն ավելացան` պետական դավաճանություն, ռասայական, կրոնական ատելության, էթնիկ անհանդուրժողականության եւ թշնամանքի սերմանում:

Մամեդովի գործի կապակցությամբ երեքշաբթի օրը Բաքվում քննարկում էր կազմակերպվել մամուլի, քաղաքացիական ակտիվիստների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլաեւան ասել է, որ Մամեդովի դեմ հարուցված հայրենիքի դավաճանության ու թմրանյութեր պահելու մեղադրանքները սարքված գործեր են:

«Մուսաֆաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը ասել է, թե գաղտնիք չէ, որ Մամեդովի գործը էթնիկ բնույթ ունի, քանի որ նա պաշտպանում էր էթնիկ թալիշների իրավունքները: Ղամբարը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը` նշելով, որ յուրաքանչյուր էթնիկ խումբ ազգային լեզվով արտահայտվելու իրավունքներ ունի: «Եթե թալիշ ժողովուրդը չզարգացանի իր սեփական լեզուն եւ մշակույթը, ապա նրանք ի՞նչ կարող են ներդնել Ադրբեջանի ժողովրդի մշակույթում», - նշել է նա։

Քաղաքացիական ակտիվիստ Նովելա Ջաֆարօղլուն ասել է, որ ադրբեջանական ամբողջ ժողովորդի իրավունքներն են լայնորեն ոտնահարվում` անկախ ազգային պատկանելությունից:

Երեքշաբթի օրը, երբ անցկացվեցին այս քննարկումները, «Թոլիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի ծննդյան օրն էր: Քննարկման մասնակիցները շնորհավորել են նրա 53-րդ տարեդարձը եւ որոշել այսօր հավաքվել դատարանի շենքի դիմաց, որտեղ փակ դռների հետեւում անցկացվելու է Մամեդովի դատավարությունը։

Հիլալ Մամեդովը Ադրբեջանում եւ նրա սահմաններից դուրս ինտերնետով տարածված` արդեն հայտնի դարձած “Давай, до свидания” տեսանյութի հեղինակն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG