Մատչելիության հղումներ

ԵՄ-ն 60 միլիոն եվրո է տրամադրում Հայաստանին


Եվրամիությունը Հայաստանին 60 միլիոն եվրո կտրամադրի` երկրում դատաիրավական բարեփոխումների, տնտեսական համագործակցության եւ ԵՄ-ի ու Հայաստանի միջեւ համաձայնագրերի համար:

Նոր աջակցությունը ներառում է ազգային կարեւոր հաստատությունների համար վերապատրաստման հնարավորություններ, փորձագիտական խորհուրդներ, իրավաբանների, դատավորների եւ դատախազների դպրոցների հիմնում, ինչն իր վերջնական արդյունքում պետք է ստեղծի անկախ, թափանցիկ արդարադատություն, որը պետք է ծառայի հայ ժողովրդին, ասված է Եվրամիության պաշտոնական կայքէջում:

Տրամադրվող ֆինանսական աջակցության մի մասը կուղղվի նաեւ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու, ինչպես նաեւ վիզային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի իրականացմանը:

Հարավային Կովկասից Արեւելյան գործընկերության մեկ այլ երկրի` Վրաստանին նույնպես Եվրամիությունը 60 միլիոն եվրո կտրամադրի, որը գյուղատնտեսության արդիականացմանն ու սննդի անվտանգությանն է ուղղված լինելու:

Ադրբեջանը Եվրամիությունից ավելի քիչ ֆինանսական աջակցություն կստանա` 19.5 միլիոն եվրո, որը կուղղվի արդարադատության եւ միգրացիայի ոլորտներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG