Մատչելիության հղումներ

Վահե Ջիլավյանը նշանակվեց սփյուռքի փոխնախարար


Վարչապետ Տիգրան Սարգյսանի որոշումներով, Արմեն Հայրապետյանն ազատվել է Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնից, Վահե Ջիլավյանը նշանակվել է սփյուռքի նախարարի տեղակալ։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Վահե Ջիլավյանը 37 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ է, անկուսակցական, վերջին երեք տարիներին եղել է տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի ղեկավարը, մինչ այդ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ֆինանսների եւ էկոնոմիկայի, ապա` ֆինանսների նախարարությունում։ 1999 թվականին եղել է Առաջին համահայկական խաղերի ֆինանսական տնօրենը, 2000 - 2009 թվականներին ընդգրկված է եղել Հայաստանի կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG