Մատչելիության հղումներ

Իրաքում մեկ օրում 21 մարդ է մահապատժի ենթարկվել


Իրաքում երեկ առավոտյան 21 մահապատիժ է ի կատար ածվել` ահաբեկչությանը առնչվող մեղադրանքներով։ France Press լրատվական գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է երկրի արդարադատության նախարարության խոսնակը։

Ըստ նույն աղբյուրի` մահապատժի ենթարկվածներից երեքը կանայք են։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հունիսին դատապարտել էր Իրաքում մահապատիժների թվի աճը` այն որակելով «տագնապալի»։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Նավի Պիլայը նույնպես այս տարի ավելի վաղ մտահոգություն էր հայտնել Իրաքում մահապատիժների թվի կապակցությամբ` քննադատելով երկրում իրականացվող ոչ թափանցիկ դատավարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG