Մատչելիության հղումներ

Մոսկվայում հանդիպում են ՀԱՊԿ-ի ԳՇ պետերը


Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբում կայանալիք ՀԱՊԿ-ի անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի աշխատանքային խորհրդակցությանը մասնակցելու նպատակով նախօրեին Մոսկվա է մեկնել Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` աշխատանքային խորհրդակցության ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG