Մատչելիության հղումներ

1993 թվականից մինչ 2011-ը Հայաստանում վերացել է 1760 հեկտար անտառ:

Թե դրա ո՞ր մասն է վերացել հրդեհների հետեւանքով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Ռուբեն Պետրոսյանը չնշեց, բայց ասաց, որ Հայաստանի անտառածածկ տարածքը այս տարիների ընթացքում շատ չի փոքրացել, փոխարենը նոսրացել է:

Այս տարվա 7 ամիսների կտրվածքով, անտառային հրդեհներն աճել են: Դրանց հիմնական պատճառը մարդկանց գործունեությունն է:

«Մարդիկ հաճախ մոռանում են հանգցնել իրենց իսկ կողմից վառած խարույկը, կամ անզգուշորեն նետած լուցկու կամ ծխախոտի մնացորդը այրում է չորածաց խատածածկը, որի հետեւանքով հրդեհ է առաջանում», - ասաց ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը:

Անտառային հրդեհների մոտավորապես 8 տոկոսն է բնածին: Իսկ մարդածին հրդեհների հեղինակները հիմնականում չեն բացահայտվում:

12 տարվա ընթացքում Հայաստանում այրվել է 2700 հեկտար անտառային տարածք: Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ վերջին 3 տարիներին հրդեհներն ավելի հաճախակի են դարձել, եւ դրա պատճառը շոգ եղանակն է:

«Տերեւավոր ծառատեսակները վերականգնվում են, եւ մեր բախտը բերել է նրանով, որ մեր անտառների 96 տոկոսը տերեւավոր անտառներ են, որոնք դժվար են այրվում», - ասաց Ռուբեն Պետրոսյանը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG