Մատչելիության հղումներ

logo-print

Նալբանդյանն ընդունել է Իտալիայի ԱԳՆ պետքարտուղարին


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր ընդունել է Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Մարտա Դասսուի գլխավորած պատվիրակությանը։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանն ընդգծել է վերջին տարիների ընթացքում տարբեր ուղղություններով հայ - իտալական համագործակցության խորացումը եւ զարգացումը:

Դասսուն ասել է, որ այցելել է Երեւան` քննարկելու երկկողմ համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Զրուցակիցները կարեւորել են անցյալ տարեվերջին Հայաստանի նախագահի այցելությունը Իտալիա եւ այդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, քննարկել են առեւտրատնտեսական, գիտական, մշակութային եւ զբոսաշրջային ոլորտներում համագործակցության հնարավորությունները, կարեւորել խորհրդարանական դիվանագիտության, ապակենտրոնացված համագործակցության դերը երկկողմ հարաբերություններում։

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության ներկա ընթացքին, այդ բնագավառում նախատեսվող զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային ու միջազգային օրակարգի մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG