Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է 300 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` օգոստոսի 19-25-ը Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակ կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է ավելի քան 300 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1500 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից եւ առաջնային գծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG