Մատչելիության հղումներ

Հայաստանը ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի պատանի շախմատիստների առաջնությունում


Հայաստանը 1 ոսկե, 2 արծաթե մեդալ վաստակեց Պրահայում անցկացված Եվրոպայի պատանի շախմատիստների առաջնությունում։

Ոսկե մեդալ ստացավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

Արծաթե մեդալ ստացան 14-ամյա Մանուել Պետրոսյանը եւ 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը:

Մրցանակ ստացավ նաեւ 16-ամյա Տիգրան Հարությունյանը. նա իր տարիքային խմբի 5 անվանակարգերից գրավեց 4-րդ տեղը:

Հայաստանը երրորդն է 46 երկրների ապահոված ցուցանիշների հաշվարկով։


Անուշ Մարտիրոսյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG