Մատչելիության հղումներ

Նավթի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, կան զոհեր եւ վիրավորներ


Վենեսուելայի ամենամեծ նավթի վերամշակման գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով առնվազն 19 մարդ է մահացել, մի քանի տասնյակն էլ վիրավորվել են:

Ֆալկոն նահանգի նահանգապետ Ստելլա Լուգոն պետական հեռուստաընկերությանը փոխանցել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ամուայ քաղաքում: Նահանգապետը ասել է, որ այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած պայթյունի զոհերի թվում է տասնամյա մի տղա, իսկ վիրավորների թիվը հասնում է 53-ի:

Ամուայի նավթի վերամշակման գործարանը աշխարհում ամենամեծ գործարաններից է, օրական արտադրում է 645 հազար բարել նավթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG