Մատչելիության հղումներ

Հոլանդն ասում է՝ Հունաստանը պետք է մնա եվրագոտում


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը հայտարարել է, որ Հունաստանը պետք է մնա եվրագոտում, բայց երկիրը պետք է նաեւ վստահելիություն հանդես բերի բյուջեի դեֆիցիտի կրճատման նպատակով ստանձնած պարտավորությունները իրականացնելու գործում:

Այսօր Փարիզում կայացել է Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի եւ Հոլանդի հանդիպումը: Սամարասը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է. - «Հունաստանը կկարողանալ անել դա, կմնա եվրագոտում»:

Նախօրեին էլ Սամարասը հանդիպել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, ով եւս ասել էր, թե ակնկալում է, որ Հունաստանը կկատարի իր ստանձնած պարտավորությունները: Սամարասը հույս ունի, որ Եվրամիությունը Հունաստանին հավելյալ ժամանակ կտրամադրի՝ ցավոտ տնտեսական բարեփոխումների իրականացման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG