Մատչելիության հղումներ

ԱՊԿ-ն Բրիտանիային եւ Էկվադորին կոչ է անում շարունակել երկխոսությունը


Ամերիկյան պետությունների կազմակերպության արտգործախարարները կոչ են արել Մեծ Բրիտանիային եւ Էկվադորին շարունակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ճակատագրի վերաբերյալ իրենց երկխոսությունը:

Ասանժը արդեն երկու ամիս է գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Նա այդ պետության կողմից քաղաքական ապաստան է ստացել, սակայն չի կարող դուրս գալ դեսպանատան տարածքից, քանի որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կձերբակալեն նրան եւ էքստրադիցիայի կենթարկեն Շվեդիա, որտեղ Ասանժը մեղադրվում է սեքսուալ բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Էկդվադորի նախագահ Ռաֆայել Կորեան հայտարարել է՝ ինքը մտահոգություններ ունի, որ Մեծ Բրիտանիան Ասանժին ԱՄՆ կուղարկի, որտեղ վերջինս մեղադրվում է մի շարք լուրջ հանցագործությունների մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG