Մատչելիության հղումներ

logo-print

Քննարկվել են անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր


Կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի անկախության 21-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ինչպես տեղեկացնում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, տոնական միջոցառումների համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախության տոնին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ըստ սահմանված ժամանակացույցի: Մասնավորապես, սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա տոնական համերգ՝ ձայնային եւ լուսային ժամանակակից լուծումներով: ՀՀ անկախության օրը տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ հանրապետության մարզերում եւ սփյուռքի գաղթօջախներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG