Մատչելիության հղումներ

Բրազիլիայի կառավարությունը 100 հազար դոլար է նվիրաբերել հայաստանյան UNICEF-ին


Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղ է ունեցել Բրազիլիայի կառավարության կողմից ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցչությանը հարյուր հազար դոլար նվիրաբերելու խորհրդանշական արարողությունը:

UNICEF-ի տարածած հաղորդագրության համաձայն` նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից նախաձեռնվող ծրագրերին, որոնք իրականացվում են զարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց եւ մայրերին երկարաժամկետ մարդասիրական եւ զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է քաղացիական հասարակության հետ համատեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG