Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն պաշտոնապես կայացրեց Գյումրիում Բալասանյանին սատարելու որոշումը


ՀՀԿ համագումար, արխիվային լուսանկար
ՀՀԿ համագումար, արխիվային լուսանկար
Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հստակեցրել է իր դիրքորոշումը սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ:

Հինգշաբթի երեկոյան ՀՀԿ-ն իր ավելի քան մեկ ժամ տեւած գործադիր մարմնի նիստում պաշտոնական որոշում կայացրեց Գյումրիի քաղաքապետի ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության թեկնածու Սամվել Բալասանյանին սատարելու վերաբերյալ:

Նիստից հետո ՀՀԿ-ի փոխնախագահ Գալուստ Սահակյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, ասաց, թե նիստի ընթացքում քննարկել են ընթացիկ ներկուսակցական, ներքաղաքական խնդիրներ, մասնավորապես, առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր:

«Հիմնական մոդելը, ինչպես միշտ է եղել, տեղական տարածքային կազմակերպությունները իրենք են որոշում, թե ում պիտի սատարեն: Բնականաբար, կուսակցությունը կսատարի նրանց, ում տեղական տարածքային կազմակերպությունները կերաշխավորեն: Գյումրիում սատարելու ենք Սամվել Բալասանյանին», - ասաց Սահակյանը:

Արձագանքելով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՀԿ-ն որոշել է Մասիս քաղաքը ԲՀԿ-ի «ձեռքից վերցնել», Սահակյանը ասաց. - «ՀՀԿ-ն ոչ մեկի ձեռքից ոչինչ չի վերցնում: Ընդհանուր առմամբ, ով գտնում է, որ ժողովուրդը ընտրում է, բնականաբար, աշխատում է մեզ հետ, բոլորս միասին ենք»:

Հարցին, թե ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ մի քանի համայնքներում ՀՀԿ-ականները միմյանց դեմ են առաջադրվել, Սահակյանը պարզաբանեց. - «Այդպիսի 5-6 տարածքներ ունենք, որտեղ փաստորեն տեղական տարածքային կազմակերպությունը որոշումներ է կայացնում ազատ թողնել, ով կանցնի, կանցնի, որովհետեւ վերլուծությունները այնպիսին են, որ հասարակությունը երկուսին էլ դրական է վերաբերվում»:

Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ հակամարտության մասին խոսակցություններին, ապա ՀՀԿ-ի փոխնախագահը ասաց` նման հակամարտություն չունի:

please wait

No media source currently available

0:00 0:04:44 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG