Մատչելիության հղումներ

Քադաֆիի որդու դատավարությունը կսկսվի սեպտեմբերին


Լիբիայի սպանված առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու` Սեիֆ ալ-Իսլամի դատավարությունը կսկսվի սեպտեմբերին` Զինթան քաղաքում։

ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանը պահանջում է իրեն հանձնել Սեիֆ ալ-Իսլամին։ Վերջինս նույնպես ցանկանում է, որի իր գործը քննի Հաագայում տեղակայված այդ դատարանը, քանի որ դրա կայացրած առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է, մինչդեռ, Լիբիայի դատարանը նրան կարող է մահվան դատապարտել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG