Մատչելիության հղումներ

Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության օգոստոսի 23-ի վիճակահանությամբ, Հայաստանի կրտսեր շախմատիստների առաջատար 12-ամյա Հայկ Մարտիրոսյանն այսօր մրցում է Լեհաստանի խմբում ընդգրկված, Հայկին կես միավորով զիջող շախմատիստի հետ: Հայկ Մարտիրոսյանը օգոստոսի 16-ից մեկնարկած մրցաշարի ընթացքում արձանագրել է միայն հաղթանակներ:

Անցած վեց օրերին 4 հաղթանակ եւ 2 ոչ ոքի արդյունք ապահոված 18-ամյա Հովհաննես Գաբուզյանը մրցաշարի 7-րդ օրը խաղում է սեւերով։ Նրա մրցակիցը ամենաբարձր վարկանիշն ունեցող իսպանացի շախմատիստ է:

16-ամյա Տիգրան Հարությունյանը, որն ունի 4,5 միավոր, այսօր մրցում է Ֆրանսիայի խմբում ընդգրկված հայ շախմատիստ Գարիկ Գիրոյանի հետ։ Նա նույնպես բավականին մեծ հաջողություններ ունի մրցաշարի՝ անցած օրերի արդյունքներով:

Հայաստանի խմբում ընդգրկված 18-ամյա Մարիա Գեւորգյանը, որը վաստակել է 6 հնարավորից 4,5 միավոր, այսօր մրցում է Ռուսաստանի խմբում ընդգրկված, վարկաիշով 3-րդ շախմատիստուհու հետ:

Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցում են ավելի քան 1180 մանկահասակ եւ պատանի շախմատիստներ՝ 46 երկրներից: Արդյունքները պարզ կլինեն օգոստոսի 26-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG