Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ում կտրուկ ավելացել է Արեւմտյան Նեղոսի վիրուսով վարակվածների թիվը


ԱՄՆ-ի առողջապահության ոլորտի պաշտոնյաներն ասում են, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում 60 տոկոսով ավելացել է այսպես կոչված Արեւմտյան Նեղոսի վիրուսով վարակված մարդկանց թիվը: Վիրուսը փոխանցվում է կուլեքս տեսակի մոծակներից:

Այս տարվա ընթացքում այդ վիրուսով հիվանդացել է 1118 մարդ, որոնցից 41-ը մահացել է: Վիրուսով վարակվելու դեպքերից 700-ը եւ մահվան դեպքերից 26 տեղի են ունեցել վերջին մեկ շաբաթում:

Վիրուսը հայտնաբերվել է ԱՄՆ-ի 47 նահանգներում. 38 նահանգներում դա հայտնաբերվել է նաեւ մարդկանց մոտ: Հիվանդության դեպքերի կեսից ավելին արձանագրվել է Տեխաս նահանգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG