Մատչելիության հղումներ

Մերկելն ու Հոլանդը կքննարկեն Հունաստանի հարցը


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը այսօր իրենց հանդիպման ընթացքում կքննարկեն հունական ճգնաժամին վերաբերող հարցեր:

Մերկել-Հոլանդ հանդիպմանը ուրբաթ օրը կհետեւի Մերկելի հանդիպումը Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի հետ, ով շաբաթ օրն էլ հանդիպում կունենա Հոլանդի հետ:

Հունաստանը այժմ Եվրամիությունից խնդրում է ցավոտ տնտեսական բարեփոխումների իրականացման համար իրեն երկու տարվա փոխարեն չորս տարի ժամանակ տալ, որպեսզի բնակչության վրա դրանց ազդեցությունը ավելի մեղմ լինի: Դեռ հայտնի չէ, թե արդյոք Հունաստանի այս խնդրանքը կկատարվի, թե` ոչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG