Մատչելիության հղումներ

Էկվադորը ակնկալում է ամերիկյան պետությունների աջակցությունը


Էկվադորը հույս ունի ստանալ Ամերիկյան պետությունների կազմակերպության աջակցությունը` WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի պատճառով Մեծ Բրիտանիայի հետ ունեցած վեճում:

Նախագահ Ռաֆայել Կորրեան անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիային մեղադրել էր գաղութարարության մեջ` Ասանժին Շվեդիա էքստրադիցիայի ենթարկելու նպատակով Լոնդոնում Էկվադորի դեսպանատուն ներխուժելու սպառնալիքների համար:

Սկանդալային կայքի խմբագիրը, հիշեցնենք, Շվեդիայում մեղադրվում է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: Ամերիկյան պետությունների կազմակերպությունը ուրբաթ օրը արտահերթ հանդիպում կունենա` քննարկելու Էկվադոր-Բրիտանիա վեճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG