Մատչելիության հղումներ

Հայաստանում աղքատության ցուցանիշն աճել է


Հայաստանում աղքատության ցուցանիշն աճել է
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց Համաշխարհային բանկի հրապարակած վերջին տվյալները, որոնց համաձայն Հայաստանում աղքատության ցուցանիշը աճել է՝ հասնելով 35.9 տոկոսի։

Փոխնախարարը նշեց, որ 2009 թվականից աղքատության ցուցանիշի հաշվարկման մեթոդոլոգիա է փոխվել։

«Երբ 23 տոկոսը համեմատում են 35.9 տոկոսի հետ, դա ճիշտ չէ։ Հին մեթոդոլոգիայի համադրելի թիվը 27.3 է», - մասնավորապես ասաց Վարդան Արամյանը, - «Մի պահ մտածում ենք, թե աղքատությունը 12 տոկոսային կետով աճել է, բայց եթե համադրելի ենք նայում՝ իրականում աճել է 5 տոկոսային կետով, ոչ թե 12»։

«Ամեն դեպքում, կուրծք ծեծելու բան չէ, որ մենք բոլոր հարցերը լուծել ենք, բայց դա եղել է այն, ինչ բյուջեի հնարավորությունները թույլ են տվել, որովհետեւ մենք չենք կարող տնտեսությունը տանել կրախի ու վարկ վերցնելով մարդկանց թոշակներ կամ աշխատավարձեր տալ։ Դա ճիշտ չէ», - հավելեց փոխնախարարը։

Ուշագրավ է, որ աղքատության ցուցանիշը աճել է այն դեպքում, երբ անցած երկու տարիներին երկրում տնտեսական աճ է արձանագրվել։ Ավելին՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.7 տոկոս։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «168 ժամ» թերթի եւ կայքի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը, մեկնաբանելով փոխնախարարի հրապարակած ցուցանիշները, մասնավորապես ասաց․ - «Մեզ մոտ վերջին 5 տարիներին այնպիսի տպավորություն է, որ առաջին տեղում ոչ թե իրական պատկերն է, այլ այն ցուցանիշները, որոնք արձանագրում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Միգուցե այդ աճը կա իրականում, բայց այլ հարց է, թե այդ տնտեսական աճը ո՞ւմ է ծառայում, ո՞վ է շահում այդ տնտեսական աճից։ Այսինքն, եկամուտները պետք է հավասարաչափ բաշխվեն։ Եթե դա հավասարաչափ չի բաշխվում, ստացվում է, որ տնտեսական աճը ինքնանպատակ է»։

please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG