Մատչելիության հղումներ

Կաթողիկոսն ընդունել է Իրանի դեսպանին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Ինչպես տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգը, հանդիպմանը Գարեգին Բ-ն եւ Իրանի դեսպանը խոսել են իրանահայ համայնքի, դեպի հայկական սրբավայրեր կատարվող ուխտագնացությունների, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության պահպանության գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարության մասին:

Կաթողիկոսը, ի դեմս դեսպանի, նաեւ սրտակցություն է հայտնել Իրանի իշխանություններին վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժերի հետեւանքով տեղ գտած ավերածությունների եւ բազմաթիվ զոհերի համար:

«Իր հերթին Իրանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հայ Եկեղեցու, հայոց պետության ու ժողովրդի վշտակցության եւ ցուցաբերված օգնության համար», - ասված է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG