Մատչելիության հղումներ

Kiss-ը աջակցություն է հայտնել Pussy Riot-ին


Ամերիկյան լեգենդար Kiss ռոք խմբի անդամները իրենց աջակցությունն են հայտնել ազատազրկման դատապարտված ռուսական Pussy Riot-ի անդամներին:

Խմբի բաս կիթառահար Ջին Սիմոնսը «Ֆրանս պրես»-ին ասել է, թե Pussy Riot-ը «լավ խումբ չէ», բայց կանայք իրավունք ունեն իրենց կարծիքը արտահայտելու:

«Շատ վատ է, որ քաղաքականությունը կանգնում է ռոք խմբերի ճանապարհին», - ասել է նա:

Խմբի երգիչ Փոլ Ստենլին էլ ասել է, թե «ուժեղ երկիրը երբեք չպետք է վախենա ազատությունից»: Ավելի վաղ խմբին իր աջակցություններ էր հայտնել ամերիկացի երգչուհի Մադոննան:

Հիշեցնենք, փանք ռոք խմբի երեք անդամները անցած շաբաթ երկուական տարվա ազատազրկման դատապարտվեցին` Մոսկվայի եկեղեցիներից մեկում հակապուտինյան երգի կատարման համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG