Մատչելիության հղումներ

Ղրղըզստանի իշխող կոալիցիան փլուզվել է, կառավարությունը հրաժարական է տվել


Ղրղըզստանի խորհրդարական մեծամասնության ղեկավարը այսօր հայտարարել է իշխող կոալիցիայի փլուզման, հետեւաբար նաեւ կառավարության հրաժարականի մասին:

Այսօր իշխող կոալիցիայի կազմից դուրս է եկել է «Աթա Մեկեն», իսկ նախօրեին` «Ար-Նամիս» խմբակցությունը: «Ար-Նամիս»-ի ղեկավարը հայտարարել է, որ վարչապետ Օմուրբեկ Բաբանովը չի կատարում կոալիցիոն համաձայնագրի պայմանները:

Այժմ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները պետք է ստեղծեն նոր կոալիցիա` նոր վարչապետ եւ նախարարներ նշանակելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG