Մատչելիության հղումներ

Հունաստանին հավելյալ ժամանակ է անհրաժեշտ


Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը հայտարարել է, որ երկրին հավելյալ ժամանակ է անհրաժեշտ` տնտեսական խնայողությունների եւ բարեփոխումների ծրագիրը իրականացնելու համար:

Սամարասը գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում ասել է, որ Հունաստանը պետք է «շունչը տեղը բերի» տնտեսությունը արագորեն «ուշքի բերելու» եւ պետական եկամուտները բարձրացնելու համար:

Ակնկալվում է, որ չորեքշաբթի օրը եվրագոտու ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի եւ շաբաթավերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայանալիք բանակցություններում Սամարասը կանդրադառնա Հունաստանին բյուջեի դեֆիցիտը կրճատելու համար տրված երկու տարի ժամկետը երկարաձգելու հարցին:

Հունաստանի վարչապետը նաեւ կտրականապես դեմ է արտահայտվել եվրագոտուց դուրս գալուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG