Մատչելիության հղումներ

Սիրիայի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների բանակցել ապստամբների հետ


Դամասկոսը պատրաստ է բանակցել ընդդիմության հետ, սակայն այս քննարկումը պետք է սկսի առանց նախապայմանների: Այս մասին Մոսկվայում հայտարարել է սիրիական պաշտոնական պատվիրակության ղեկավար, երկրի տնտեսական հարցերով փոխվարչապետ Քադրի Ջամիլը, ում խոսքով Բաշար ալ-Ասադի հրաժարականը չպետք է նախապայման լինի խաղաղ բանակցություններ սկսելու համար:

Ջամիլը նաեւ մեղադրել է Արեւմուտքին` ռազմական միջամտության առիթ փնտրելու մեջ: Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը զգուշացրել է, որ ժողովրդավարությունը ռումբերով չի ստեղծվում, եւ միակ բանը, որ կարող են անել օտար խաղացողները, դա Սիրիայում խաղաղություն հաստատելն է:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունները հետեւեցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությանը, թե Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ու դրա հնարավորության դիտարկումը կլինի այն կարմիր գիծը, որ կփոխի ԱՄՆ-ի վերաբերմունքը հակամարտության միջամտելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG