Մատչելիության հղումներ

logo-print

Հայ շախմատիստների «արդյունքները շատ դրական են»


Եվրոպայի պատանիների առաջնության 5-րդ օրվա մրցաշարին Հայաստանի խմբում ընդգրկված փոքրիկ շախմատիստների մեծ մասը մրցում է օնլայն ռեժիմով։

Անցած 4 օրերին միայն հաղթանակներ արձանագրած Եվրոպայի չեմպիոն 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը, 4 հնարավոր միավորից 3,5-ը վաստակած Եվրոպայի փոխչեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, 3 միավոր ստացած Անի Հարությունյանը, 3,5 միավոր ունեցող Մանուել Պետրոսյանը եւ Մարիա Գեւորգյանը այսօր եւս մրցում են բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ։ Այսօրվա խաղի վերաբերյալ տեղեկությունն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի խմբի մարզիչ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, միջազգային գրոսմայստեր Արտաշես Մինասյանը։ Նա նաեւ ասաց, որ հայ շախմատիստներն այսօր հիմնականում խաղում են սեվ խաղաքարերով։

Մարզիչ Արարատ Սանթրյանը գնահատեց մինչ օրս Հայաստանի խմբի արձանագրած արդյունքները. - «Ընդհանուր առմամբ, արդյունքները շատ դրական են»։ Ըստ մարզիչի՝ «ընդհանուր վիճակը լավ է։ Հույս ունենանք՝ արդյունքներն ավելի կբարձրացնենք, որ մեդալներն ավելացնենք» ։

Շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությանը մասնակցում են ավելի քան 1180 մանկահասակ եւ պատանի շախմատիստներ՝ 46 երկրներից։ Արդյունքները կամփոփվեն օգոստոսի 27-ին։ Հաղթողների համար Չեխիայի շախմատի ֆեդերացիան, AVE-Kontakt գործակալությունը եւ Եվրոպական շախմատի միությունը նախատեսել են մրցանակներ եւ նվերներ՝ 20 հազար եվրոյի ընդհանուր արժողությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG