Մատչելիության հղումներ

Սիրիայում ճապոնացի լրագրող է սպանվել


Ճապոնացի լրագրողը սգում է իր գործընկերուհու մահը` նրա դիակի մոտ

Ճապոնացի լրագրողը սգում է իր գործընկերուհու մահը` նրա դիակի մոտ

Ճապոնիան այսօր հաստատել է, որ Սիրիայում աշխատող ճապոնացի կին լրագրող է սպանվել Հալեպում:

Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ 45-ամյա Միկա Յամամոտոն իր աշխատանքը կատարելիս փոխհրաձգության մեջ է հայտնվել Հալեպի Սուլեյմանիա թաղամասում: Յամամոտոն Ճապոնիայում հայտնի պատերազմական լրագրող էր, նախկինում աշխատել էր նաեւ Աֆղանստանում եւ Իրաքում:

Սիրիացի իրավապաշտպանները հայտնում են, որ երեք այլ արտասահմանցի լրագողներ են անհետացել Հալեպում, որտեղ վերջին շաբաթներում ծանր մարտեր են ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG