Մատչելիության հղումներ

Տեղի է ունցել «Հյուսիս-հարավ»-ի կառավարման խորհրդի հերթական նիստը


Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր (Տրանշ 1)» վարկային համաձայնագրի շրջանակներում Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի բանակցված պայմանագիրը:

«Այնուհետեւ անդրադարձ է կատարվել Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհային հանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքները հաստատելու մասին ՀՀ կառավարությանը ներկայացվելիք որոշման նախագծին: Վարչապետը հանձնարարել է լրամշակել այն, որից հետ ներկայացնել կառավարության առաջիկա նիստին», - փոխանցում է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG