Մատչելիության հղումներ

Արսեն Ջուլֆալակյանը չի ասել, թե հակառակորդի մարմնին յուղ է քսված եղել. մարզիչ


Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտիկ 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանի մրցամարտից հետո ԶԼՄ-ներում տեղեկություն հայտնվեց, թե Արսենը լրագրողներից մեկին հայտնել է, որ ռուս մարզիկը անարդար է պայքարել եւ յուղ է քսել մարմնին, որպեսզի իր ձեռքերը սայթաքեն:

Ջուլֆալակյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանն այսօր հերքեց այդ լուրերը. - «Ես իր կողքին եմ եղել այդ հարցազրույցի ժամանակ, Արսենը չի ասել, որ յուղ է եղել քսված, նրան հարցրել են՝ ինչ պատահեց, Արսենը ասել է ձեռքերս սղաց: Դա կարող է նաեւ մարզիկը քրտնած լիներ, ճիշտն ասած մեծամասնույթուննը քսում են յուղ, բայց մենք դա չենք ուզում մատի փաթաթան անել. իրենք պիտի քսեն, մենք էլ պիտի հաղթենք իրենց»:

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը այսօր նշեց, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում մեր մարզիկների ունեցած ելույթներից ընդհանուր առմամբ գոհ է, սակայն ակնկալում էր ավելին:

«Այդ երկու մեդալները մեզ համար իհարկե շատ լավ էին, բայց ինչ-որ տեղ կարելի է ասել, որ կարող էինք ավելին: Մենք պլանավորել էինք մեդալ եւ ինչու ոչ՝ ոսկի, որովհետեւ երկուսն էլ պատրաստ էին, երկուսն էլ արժանի էին», - ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Մարզիչը նշեց, որ սպասում էին մեդալ նաեւ Յուրի Պատրիկեեւից, սակայն առաջին շրջանում Պատրիկեեւին բաժին ընկավ օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի չեմիպոն Հասան Բարոեւը, ում հաղթելուց հետո կարճ ժամանակում չկարողացավ վերականգնվել եւ պարտվեց հաջորդ մրցակցին:

Բախտն ինչ-որ չափ չժպտաց նաեւ բրոնզե մեդալակիր, 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանին, ով վնասվածք ստացավ արդեն երկրորդ մրցամարտում:

«Իր կամային հատկանիշների, պատրաստակամության շնորհիվ նա կարողացավ հավաքվել, ցավն էլ ինչ-որ տեղ զսպել եւ նվաճել այդ բրոնզե մեդալը», - նշեց, Լեւոն Ջուլֆալակյանը:

Մրցավարությունը, միջազգային կարգի մրցավար Գեւորգ Ալեքսանյանի խոսքով, այս օլիմպիական խաղերում նախորդների հետ համեմատ բավականին բարձր մակարդակի էր:

Հայաստանը, Լոնդոնի օլիմպիական խաղերում վաստակելով 3 բրոնզե մեդալ, մեդալաների ընդհանուր հաշվարկում գրավեց 60-րդ տեղը:

Հիշեցնենք, որ լավագույն արդյունքը անախ Հայաստանի պատմության ընթացքում գրանցվել է 1996 թվականի օլիմպիական խաղերում, երբ մեդալային հաշվարկով գրավեցինք 47-րդ տեղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG