Մատչելիության հղումներ

Երեւանից մարդասիրական օգնությամբ 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրան


Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը հանդիպել է Իրանի Արեւելյան Ատրպատականի նահանգապետ Ահմադ Ալիռեզա Բեյգիի հետ: Թավրիզում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը փոխանցել է Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Արեւելյան Ատրպատականի նահանգապետին հասցեագրված Սյունիքի ու Տավուշի մարզպետների ցավակցական ուղերձները եւ նշել, որ երկրաշարժից տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով Երեւանից 5 բեռնատար ավտոմեքենա է մուտք գործել Իրանի տարածք:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը, նահանգապետ Բեյգին, շնորհակալություն հայտնելով Հայաստանի ցուցաբերած օգնության եւ հղած ջերմ խոսքերի համար, հայտնել է, որ նման իրավիճակներում այլ երկրներից առաքվող օգնություններն անչափ կարեւոր եւ արժեքավոր են:

Երկրաշարժի հետեւանքով ավերվել է Արեւելյան Ատրպատականի 314 գյուղ, իսկ տուժածների թիվը գերազանցում է 300 հազարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG