Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ. Հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախվտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:

«ՊԲ առաջապահ զորամասերը, տուրք չտալով հակառակորդի նմանօրինակ նախահարձակ գործողություններին, շարունակել են հավատարիմ մնալ հրադադարի պահպանման ռեժիմին եւ առաջնային գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն», - տեղեկացնում է ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG