Մատչելիության հղումներ

logo-print

Սիվիլիթասի հայցը մերժվեց


Մայրաքաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մերժել է Սիվիլիթաս հիմնադրամի հայցը, որով պահանջվում էր անվավեր ճանաչել Ազգային անվտանգության ծառայության կողմից փողերի լվացման հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը, ինչպես փոխանցում է «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտնել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում:

Ավելի վաղ, հիշեցնենք, նույն դատարանը մերժել էր Սիվիլիթաս հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի նույնաբովանդակ դիմումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG