Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը կսատարի Լահդար Բրահիմիին


Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Լահդար Բրահիմիին, ում անցած ուրբաթ օրը ՄԱԿ-ը հաստատել է Սիրիայի հարցով միջազգային պատվիրակի պաշտոնում:

Քլինթոնի խոսքով` ԱՄՆ-ը կսատարի Բրահիմիին` Սիրիայում խաղաղության ապահովման եւ սիրիացիների` ներկայացուցչական իշխանություն ստեղծելու օրինական ձգտումը պաշտպանելու գործում:

Դիմելով Սիրիայի քաղաքացիներին` պետքարտուղարը հայտարարել է, թե նրանք «միայնակ չեն», եւ միջազգային ընկերակցությունը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի սիրիացիները կարողանան իրենց երկրում իրականացնել քաղաքական բարեփոխումներ, իսկ այսօր կատարվող իրադարձությունների պատասխանատուները կանգնեն դատարանի առջեւ:

Լահդար Բրահիմին, ով անցած դարի 90-ականներին Ալժիրի արտգործնախարարն էր, ավելի ուշ` ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը Իրաքում, Աֆղանստանում, Հայիթիում եւ Հարավային Աֆրիկայում, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի պաշտոնում փոխարինելու է Քոֆի Անանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG