Մատչելիության հղումներ

Միշա Քալանթարյանի ինքնասպանության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ


Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն, գործարար Միշա Քալանթարյանի ինքնասպանության փաստի առիթով հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելու) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու) հատկանիշներով:

«Փաստինֆո» գործակալությունը հիշեցնում է, որ նախնական տեղեկություններով, երեկ երեկոյան Էրեբունի վարչական շրջանում, իր տանը «ՏՏ» տեսակի ատրճանակով ինքնասպանություն է գործել գործարար Միշա Քալանթարյանը, ով գործարար Հայրապետյանների ընտանիքից է` Փայլակ Հայրապետյանի եղբայրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG