Մատչելիության հղումներ

Ռուս ուղղափառ եկեղեցին գթասրտության կոչ է անում


Երեկ ուշ երեկոյան Ռուս ուղղափառ եկեղեցին Pussy Riot խմբի անդամների դատավճռի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որով կոչ է անում «օրենքի սահմաններում գթասրտություն ցուցաբերել դատապարտվածների նկատմամբ»` հույս հայտնելով, որ «նրանք այսուհետ կհրաժարվեն սրբապիղծ գործողություններից»:

Հայտարարությամբ Ռուս ուղղափառ եկեղեցին նաեւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր իրենց վիրավորված են զգում Քրիստոս Ամենափրկիչ տաճարում խմբի ելույթից, «ձեռնպահ մնալ վրեժխնդրության կամ այլ բռնի գործողություններից»:

Փետրվարին Քրիստոս Ամենափրկիչ տաճարում նախագահ Պուտինին հեռանալու կոչ պարունակող երգ կատարելու համար խմբի անդամները երեկ դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, ինչը բողոքի ցույցեր է հարուցել Մոսկվայից մինչեւ Նյու Յորք:

Դատավճիռը քննադատել են Միացյալ Նահանգներն ու Եվրամիությանը:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Վլադիմիր Պուտինը չի միջամտել դատական գործընթացին եւ չի կարող մեկնաբանել դատավճիռը:

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դատավարությունը քաղաքականացված է եղել, իսկ դատավճիռը «հարված էր խոսքի ազատությանը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG