Մատչելիության հղումներ

Ռուս ուղղափառ եւ լեհ կաթոլիկ եկեղեցիները հաշտեցման փաստաթուղթ են ստորագրել


Ռուս ուղղափառ եւ լեհ կաթոլիկ եկեղեցու առաջնորդները այսօր Վարշավայում մի փաստաթուղթ են ստորագրել, որով կոչ են անում ռուսներին եւ լեհերին ներել միմյանց` իրենց համատեղ պատմության մութ էջերի համար:

Փաստաթուղթը ստորագրել են Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Լեհաստանի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Յոզեֆ Միխալիկը:

Առաջին աշխարհամարտից ի վեր, երբ Լեհաստանը անկախացավ Ռուսական կայսրությունից, ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդը առաջին անգամ է այցելում այդ երկիր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG